Հայաստանում օծվել Է ռուսական ավիաբազայի ուղղաթիռն երի Էսկադրիլիան

13:37, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում կատարվել Է Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ փոխադրական-գրոհիչ ուղղաթիռների Էսկադրիլիայի օծման ծես: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Ուղղաթիռները եւ բանակային օդուժի Էսկադրիլիայի զինծառայողներն օծվել են զորամիավորման հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական վարդապետ Անդրեյի (Վացի) կողմից:   

Ներկայում ավիացիոն միավորման ուղղաթիռների անձնակազմերը օրվա ցերեկային ու գիշերային ժամերին կատարելագործում են իրենց հմտությունները օդում եւ ցամաքում  պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում:

2015 թվականին օծվել են ՄիԳ-29 կործանիչների Էսկադրիլիայի ինքնաթիռները:


© 2009 ARMENPRESS.am