Google-ն ավանդական նշանաբառերի փոխարինում է մշակում գաջեթների համար

16:34, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google կորպորացիան մշակում Է մի համակարգ, որն, ստեղծողների մտահղացմամբ՝ կարող Է գաջեթների տերերին ազատել ավանդական նշանաբառեր մտցնելու անհրաժեշտությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Google-ի Տեխնոլոգիայի եւ ծրագրերի կատարելագործման բաժնի տնօրեն Դեն Քաուֆմանը: Նրա խոսքով՝ մշակվող Trust API համակարգը կօգտագործի բազմաթիվ սենսորներ, որոնք կորոշեն, օրինակ՝ դուք եք օգտվում ձեր սմարթֆոնից, թե՝ մեկ ուրիշը: 

«Պայմանով, որ ամեն ինչ լավ կընթանա, այս տեխնոլոգիան ամբողջ աշխարհում մատչելի կլինի Android համակարգի ցանկացած մշակողի համար»,- մեջբերում Է CNN հեռուստաալիքը Քաուֆմանի խոսքը:

Այս պահին Android գործառական համակարգն արդեն առաջարկում Է Smart Lock սենսորային համակարգը, որն ուսումնասիրում Է ձեր քայլվածքի ձեւը եւ կարող Է արգելափակել հեռախոսը, եթե սարքի աքսելերոմետրը խիստ տարբերություն գրանցի: Սակայն, ինչպես նշել Է CNN հեռուստաալիքը, Trust API նոր տեխնոլոգիան կատարելագործում Է մուտքի անվտանգության համակարգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am