Լոնդոնի փողոցներով վիթխարի մեխանիկական գերմանամուկ է անցել

16:42, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ի լոնդոնցի օգտատերերի ուշադրությունը գրավել Է վիթխարի մեխանիկական գերմանամուկը, որը շրջել Է քաղաքի փողոցներով: Վիթխարի կենդանին, որը հարուցել Է անցորդների զարմանքը, օրվա ընթացքում դանդաղ շարժվել Է Լոնդոնի ճանապարհներով՝ երբեմն մտնելով զբոսայգիներ կամ Էլ հետիոտն փողոցներ: Բոլոր ցանկացողներին գեմանամուկը թույլ Է տվել մոտիկից զննել իրեն կամ Էլ նույնիսկ համատեղ լուսանկարվել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mashable-ին:     

Ավելի ուշ պարզվել Է, որ վիթխարի գերմանամուկն իրականում կոչվում Է Jaffamobile եւ եղել Է ավտոմեքնաների նորոգման Kwik Fit արհեստանոցի գովազդային արշավի բաղկացուցիչ մասը:

Այս գովազդի միջոցով Kwik Fit-ում որոշել են հիշեցնել այն պատմությունը, որով այնտեղ շատ են հպարտանում. մի օր արհեստանոցի աշխատողներին հաջողվել Է նորոգման ժամանակ փրկել մի գերմանամուկի, որը խցկված Է մնացել ավտոմոբիլի դետալների մեջ: Կրծողի անունը եղել Է Ջաֆա (Jaffa), ահա թե ինչու Է դրա մեխանիկական պատճենն ստացել Jaffamobile անունը:


© 2009 ARMENPRESS.am