Երևանում բացվել է Գարեգին Նժդեհի արձանը

17:04, 28 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային-գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այն բացվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հարապետության փողոցի վրա գտնվող պուրակում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը:

ՀՀ Նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին:


© 2009 ARMENPRESS.am