Մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

17:37, 21 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: 1-ին մրցումային օրը մրցագորգ են դուրս եկել 50,  66,  74  և 96 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) հաջող են հանդես եկել և կպայքարեն բրոնզե մեդալների համար:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այդ մասին փոխանցում է  ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան:

Սերգեյ Սիմոնյանը կմրցի  իտալացի Ջիովանի Ֆրենի հետ: Գևորգ  Խումարյանը կպայքարի ուկրաինացի Ալեքսնադր Խրուշին հետ, իսկ 74 կգ քաշային Արման  Բաղդասարյանը ուժերը կչափի թուրք Սերքան Աքոյունի հետ:


© 2009 ARMENPRESS.am