Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պապի այցելությանը Հայաստան

12:04, 22 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարելիք այցի ծրագրին հատուկ պատվիրակություն կմասնակցի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից, պատվիրակությունը կգլխավորի Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսեանը:

Պատվիրակության կազմում են լինելու նար Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեանը և Դպրեվանքի տեսուչ Գերպ. Տ. Թորգոմ Ծ. Վրդ. Տօնոյեանը:


© 2009 ARMENPRESS.am