Արմեն Պապիկյանը նշանակվել է փոխարտգործնախարարի պաշտոնում

15:34, 22 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արմեն Պապիկյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:


© 2009 ARMENPRESS.am