Սադիո Մանեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»

13:07, 24 Հունիս, 2016

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ը շարունակում է ջանքեր չխնայել թիմի մեկնարկային կազմը ուժեղացնելու համար: Այս Անգամ մերսիսայդյան ակումբի տրանսֆերային դիտակետում է հայտնվել անգլիական մեկ այլ ակումբի` «Սաութհեմփթոն»-ի հարձակվող Սադիո Մանեն: Երիտասարդ ֆուտբոլիստը անչափ մեծ նշանակություն ունի «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպի խաղային նոր մարտավարության մեջ: «Լիվերպուլ»-ը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 30 միլիոն ֆունտ, և գործարքը ավարտել, երբ «Սաութհեմփթոն»-ը վերադառնա արձակուդից:

 «Արմենպրես»-ը հայտնում է , որ այդ մասին տեղեկացնում է «Daily Mail.»-ը:

«Լիվերպուլ»-ը այս մրցաշրջանից առաջ արդեն գնել է ժոել Մատիպին և Լորիս Կորիուսին: Վերջիններս «Լիվերպուլ»-ում դիտվում են որպես մեկնարկային կազմի խաղացողներ:


© 2009 ARMENPRESS.am