Հայաստան կայցելի Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը

10:10, 25 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 27-28-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բուլղարիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նախատեսված է հանդիպում ՀՀ Ազգային ժողովի ղեկավարի հետ:

Հունիսի 27-ին կկայանան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դանիել Միտովը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։


© 2009 ARMENPRESS.am