Հայ ժողովրդի խաղաղության ձգտումներին Ադրբեջանը պատասխանեց ռազմական գործողություններով. Գարեգին Երկրորդ

20:16, 25 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժողովուրդը շարունակում է ապրել չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` ամեն գնով պաշտպանելով խաղաղությունը երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր բնօրրան հայրենիքում: Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ժամանակ իր ուղերձում այ մասին ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:  

«Մեր ժողովրդի խաղաղության ձգտումներին ի պատասխան` Ադրբեջանը ապրիլ ամսին խախտելով հրադադարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին` սանձազերծեց ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Հրետանակոծվեցին և ավերվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին խաղաղության պաշտպան զինվորներ, դպրոցահասակ երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Վեհափառ Հայրապետը:

Նա հավելեց, որ այս դժվարությունների հետ մեկտեղ հայ ժողովուրդը ցավ է ապրում նաև այն իրադարձությունների համար, որ կատարվում են Մերձավոր Արևելքում:


© 2009 ARMENPRESS.am