Բակո Սահակյանն ընդունել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին

13:10, 28 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, սփյուռքահայ բարերարներ Հայկ Մաղաքելյանին եւ Վահե Կարապետյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերին եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հանդիսանում է մեր պետականաշինության հիմնասյուներից մեկը՝ հավելելով, որ Սփյուռքի ներկայությունը մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում ակնառու է: 


© 2009 ARMENPRESS.am