Գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ

14:09, 29 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ով կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Այդ մասին «Արմենպրես»-ին է հայտնել Չիլինգարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ինչպես նշեց փաստաբանը՝ գեներալ-մայորն ունի առողջական խնդիրներ, սակայն մանրամասները ներկայացնել չի կարող: «Դա բժշկական գաղտնիք է»,- պարզաբանեց Սահակյանը:

ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝  իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Իսկ գնդապետ Մելսիկ Պապյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նա հունիսի 29-ին ազատվել է կալանքից առողջական խնդիրների պատճառով: 

 


© 2009 ARMENPRESS.am