Հայտնի են Հրաչյա Մաթևոսյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերը

12:18, 1 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 18-20-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի գրողների միությունում հուլիսի 3-ին, ժամը 12-14-ը:

Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Հայաստանի գրողների միության, Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։

Կյանքի 79-րդ տարում վախճանվել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը:


© 2009 ARMENPRESS.am