Hubble աստղադիտակը Յուպիտերի բեւեռափայլերի նկարահանումներ է արել

13:18, 1 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hubble տիեզերական աստղադիտակն ուլտրամանուշակագույն ընդգրկույթում կատարել Է   Յուպիտերի հյուսիսային բեւեռի փայլի նկարահանում: Գիտնականները հայտարարում են, որ ուղեծրային աստղադիտարանի կողմից արված լուսանկարն ամենագունեղներից մեկն Է, որոնք այսօր մատչելի են մարդուն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով EurekAlert! հրատարակությանը:     

NASA-ի եւ Եվրոպայի տիեզերական գործակալության ներկայացրած պատկերում ցուցադրված Է համակցված լուսանկար, որն ստացվել Է  ուլտրամանուշակագույն (2016 թվականին) եւ ինֆրակարմիր (2014 թվականին) ընդգրկույթներում:


© 2009 ARMENPRESS.am