Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս գրվեցին հիվանդանոցից

13:09, 6 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս գրվեցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին բժշկական կենտրոնի ընդունարանից:

«Զինվորները հետազոտվել են, ամեն ինչ կարգին է, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել, հետևաբար նրանք դուրս են գրվել: Ամեն դեպքում կլինեն ամբուլատոր բուժկենտրոնի աշխատողների հսկողության տակ»,- ասաց բժշկական կենտրոնի աշխատակիցը:

Նշենք, որ զինվորականներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ հուլիսի 6-ին ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով 14 զինծառայող տեղափոխվել էր Կապանի բժշկական կենտրոն: Հ

Հ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։ 


© 2009 ARMENPRESS.am