«Եվրո 2016»-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անտուան Գրիզմանը

11:32, 12 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի կազմած հատուկ հանձնաժողովը կողմնորոշվել է «Եվրո 2016»-ի լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցում: Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը: 25-ամյա ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 «Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Անտուան Գրիզմանը դարձել է նաև «Եվրո 2016»-ի լավագույն ռմբարկու և ստացել ոսկե խաղակոշիկ:


© 2009 ARMENPRESS.am