«Forbes»-ը կազմել է 2015 թվականին ամենաշատ եկամուտ ունեցած հայտնի մարդկանց ցուցակը

15:04, 12 Հուլիս, 2016

 ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր «Forbes» պարբերականը կազմել է 2015 թվականին աշխարհում ամենաշատ եկամուտ ունեցած հայտնի մարդկանց  ցուցակը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Forbes»-ը, հաղորդում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է տարվա 5 ամենահարուստ հայտնիների ցուցակում: 2015 թվականին «Ռեալի» հարձակվողը 88 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել: 31-ամյա ֆուտբոլիստը 4-րդ հորիզոնականը կիսում է  ամերիկացի հաղորդավար Ֆիլ Մաքգորի հետ: Ամենահարուստ հայտնիների ցուցակը գխավորում է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը  հարստացել է 170 միլիոն դոլարով:

Լավագույն տասնյակում է նաև «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի եկամուտը կազմել է 81.5 միլիոն դոլար: Ցուցակում են նաև Լեբրոն Ջեյմս, թենիսիստներ` Ռոջեր Ֆեդերերը և Նովակ Ջոկովիչը:


© 2009 ARMENPRESS.am