Վինսենտ Յանսենը տեղափողվեց «Տոտենհեմ»

16:00, 12 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Տոտենհեմ»-ը հարձակման գիծը ուժեղացնելու համար կատարել է մեկ աստղային ձեռքբերում: Լոնդոնյան  ակումբը պաշտոնապես հայտնել է հոլանդական «ԱԶ Ալկմար»-ի հարձակվող Վինսենտ Յանսենին ձեռք բերելու մասին: 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հոլանդիայի ավարտված առաջնությունում անցկացրած 34 խաղում Վենսանտ Յանսենը խփել է 27 գոլ:

 

 


© 2009 ARMENPRESS.am