«Գահերի խաղը» երկրորդ տարին անընդմեջ առաջադրվել է առավելագույն քանակությամբ «Էմմի» մրցանակների

21:51, 14 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» երկրորդ տարին անընդմեջ դարձել է առավել շատ «Էմմի» մրցանակների համար առաջադրված հեռուստասերիալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ հեռուստատեսային ակադեմիայի կայքում նշվում է, որ սերիալն առաջադրվել է «Էմմիի» 23 անվանակարգերում:

«Լավագույն  դրամատիկական սերիալ» անվանակարգում առաջադրված են նաև «Ավելի լավ է զանգեք Սոլին», «Դաունթըն աբբի», «Հայրենիք», «Խաղաքարտերից տուն», «Պարոն Ռոբոտ» և «Ամերիկացիներ» հեռուստանովելները, իսկ «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում` «Սևոտը», «Ոչնչի վարպետ», «Ժամանակակից ընտանիք», «Սիլիկոնյան հովիտ», «Ակնհայտը», «Անկոտրում Քիմմի Շմիտը», «Փոխնախագահ» սերիալները:

Հաղթողներն իրենց մրցանակները կստանան սեպտեմբերի 18-ին կայանալիք 68-րդ մրցանակաբաշխության արարողության ընթացքում Լոս Անջելեսում:


© 2009 ARMENPRESS.am