Դոլարը, եվրոն և ֆունտն արժեզրկվել են

17:07, 18 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 18-ին կազմել է 476.50 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.20 դրամ՝ իջնելով 4.90 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 630.27 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 6.24 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 18-ին կազմել է 7.55 դրամ, աճը կազմել է 0.01 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 308.54 դրամ, ոսկի՝ 20,329.41 դրամ, պլատին՝ 16,729.25 դրամ։


© 2009 ARMENPRESS.am