Արսեն Բաբայանն` ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջի մասին

19:03, 18 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին հնչող պահանջներին:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` Բաբայանը մասնավորապես նշել է.

«Հարցը կարգավորված է ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածով, ըստ որի՝ արտահերթ նիստ գումարում է ԱԺ նախագահը՝ Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնության առկայության դեպքում: Օրենսդրությամբ նախատեսված առիթների ու պայմանների առկայության դեպքում Ազգային ժողովն իր գործառույթները կիրականանցնի ամբողջ ծավալով»:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում  հոսպիտալացվել է 6 տուժած։ Հուլիսի 18-ի առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներԷրեբունի» ԲԿ և ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալՆրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր` դրական շարժընթացով։  Երկուսին էլ վիրահատել են։ Մեկ այլ տուժածի մոտ ախտորոշվել է սրտային անբավարարություն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստացած անհրաժեշտ բուժօգնության արդյունքում այժմ վիճակը բավարար է։ Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում  5 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում,  1-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և ևս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Եվս երեք տուժած անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում:


© 2009 ARMENPRESS.am