Մխիթարյանը «Յունայթեդ»-ի կազմում կմեկնի Չինաստան

14:00, 19 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հայտագրել է այն 25 ֆուտբոլիստների ցանկում, ովքեր առաջիկա մրցաշրջանից առաջ նախապատրաստական հանդիպումներ կանցկացնեն Չինաստանում: Անգլիական ակումբն այս ընթացքում 2 ընկերական հանդիպում կանցկացնի: Առաջին խաղում «Յունայթեդ»-ի մրցակիցը Դորտմունդի «Բորուսիա»-ն է, որի հետ խաղը կկայանա Շանհայում` հուլիսի 22-ին:

Երկրորդ խաղը կկայանա Պեկինում հուլիսի 5-ին, այդ խաղում «Յունայթեդ»-ը կմրցի «Սիթի»-ի հետ: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որ այս մասին փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

Չինաստանում անցկացվելիք մարզումների համար Ժոզե Մոուրինյոն հայտավորել է 25 ֆուտբոլիստի. Դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոն, Բայի,Բլինդ, Ֆոսու-Մենսահ, Ջոնս, Մքնեյեր, Ռոխո, Շոու,Սմոլինգ, Տանզեբե, Վալենսիա, Կարիկ, Էրերա, Յանուզայ, Լինգարդ, Մատա, Դեպայ, Մխիթարյան, Պերեյրա, Յանգ, Քեյն, Ռեշֆորդ,Ռունի:


© 2009 ARMENPRESS.am