ՀՀ ոստիկանության ՊՊԾ տարածքում գտնվող զինված անձինք օդ են կրակել

21:34, 19 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող զինված անձինք օդ են կրակել: Նրանց նկատմամբ ոստիկանությունը որևէ գործողություն չի իրականացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Խորենացի փողոցում հավաքվածներին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից կրակոցների ձայներ էին հնչել:


© 2009 ARMENPRESS.am