Թուրքիայի վարվելակերպը զինվորների նկատմամբ պարզապես վայրագություն է. Դենիս Դվորնիկով

11:57, 21 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովի կարծիքով՝ Թուրքիայի վարվելակերպը հեղաշրջման փորձ կատարած զինվորների նկատմամբ պարզապես վայրագություն է: «Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի մասին խոսելը մի փոքր բարդ է, սակայն  միակ բանը, որն ինձ անհանգստացնում է, այն է, թե ինչպես են նրանք վարվում ձերբակալված զինվորների հետ՝ գլխատումներ, խոշտանգումներ, ինչը պարզապես վայրենություն է: Մյուս կողմից ես ճանաչում եմ թուրքերի, ովքեր նույնպես սարսափով են հետեւում այս դեպքերին: Այնուամենայնիվ, այստեղ մի շատ կարեւոր գործոն կա. իմ կարծիքով՝ այն իրավիճակը, որի մեջ Էրդողանն իրեն գցել է, արդեն իսկ բարդացնում է զինվորականների ներգրավվածության հարցը Արցախի եւ Հայաստանի դեմ ինչ-որ սադրիչ գործողություններում:  Ռուսաստանի եւ նույնիսկ Իրանի հետ բարեկամանալու ձգտումը բավականին սահմանափակում է ղարաբաղյան հարցում նրանց ագրեսիվ  տրամադրվածությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դենիս Դվորնիկովը:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է


© 2009 ARMENPRESS.am