Սիրիայի վերաբերյալ ՌԴ - ԱՄՆ - ՄԱԿ կոնսուլտացիաները պլանավորվում են հուլիսի 26 – 27-ը Ժնեւում

10:45, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի վերաբերյալ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի կոնսուլտացիաները պլանավորված են հուլիսի 26 – 27-ը Ժնեւում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է ՌԴ-ի արտգործնախարարության մի աղբյուր:

«Այդ հանդիպումը պլանավորվում Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը նշել Է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կոնսուլտացիաներում կներկայացվեն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով:


© 2009 ARMENPRESS.am