Փարիզի իշխանությունները վրանային ճամբարից դուրս է բերել 2 հազար 600 միգրանտի

13:46, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունը քանդել է Փարիզում գտնվող անօրինական միգրանտների խոշոր վրանային ճամբարը: Երկրի սահմաններից դուրս է բերվել ավելի քան 2 հազար 600 մարդ:

Քաղաքային իշխանությունները ստիպված էին մշտապես անցկացնել օպերացիա, նման ճամբարները  քանդելու համար: Ինչպես տեղեկացնում են տեղի բնակիչները, միգրանտները տեղեր են ընտրում մետրոյի կայարաններից ոչ հեռու: Նման ճամբարները քանդելուց հետո, որպես կանոն անօրինական միգրանտները, որպես կանոն կրկին վերադառնում են: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ անօրինական փախստականների ևս մեկ ճամբար քանդելու մասին, որը գտնվում էր Փարիզի «Ստալինգրադ» մետրոյի մոտակայքում: Ճամբարում բնակվում էր ավելի քան 1000 մարդ: Փախստականները հիմնականում Աֆղանստանից են և Սուդանից:  


© 2009 ARMENPRESS.am