Բակո Սահակյանի հրամանով Շահումյանի շրջանային բաժնի պետ Ռոմա Հարությունյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում

13:53, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոմա Հարությունյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի  կոչում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am