ՊՊԾ գնդի տարածքից ազատ են արձակվել Վարդան Եղիազարյանը և Վալերի Օսիպյանը. Վիտալի Բալասանյան

14:30, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խումբն ազատ է արձակել  հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի հետ հարցազրույցում հաստատել է Վիտալի Բալասանյանը:  

«Վերջին երկու պատանդները՝ Եղիազարյանը և Օսիպյանն ազատ են արձակվել մեկ ժամ առաջ: Նրանք ներկայումս գտնվում են օպերատիվ շտաբում»,- ասել է Բալասանյանը:

Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև որպես պատանդ ՊՊԾ գնդում գտնվող երկու երիտասարդ ոստիկանները: Ներկայումս ՊՊԾ տարածքում պատանդներ չկան, և իրականացվում են մամուլի կենտրոնի ձևավորման աշխատանքեր: 


© 2009 ARMENPRESS.am