Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի կեսին

15:10, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱն, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսի կեսերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին «France-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը  կարող էր փոփոխել իր ծրագրերը: «Եթե արտասովոր ինչ-որ բան տեղի չունենա, ապա մոտ օգոստոսի կեսերին հնարավոր է բանակցություններ անցկացնել»,-ասել է Էրդողանը:

Իր հերթին Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 20-ին նշել էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսված է օգոստոսի առաջին տասնօրյակում և կանցկացվի Ռուսաստանի քաղաքներից մեկում: 


© 2009 ARMENPRESS.am