Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական թիմը հաղթեց Բուլղարիային և ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում

17:35, 24 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՕԿ-իցԵվրոպայի առաջնության B դիվիզիոնի հերթական խաղում Հայաստանի հավաքականն ուժերը չափում էր Բուլղարիայի թիմի հետ: Երիտասարդական հավաքականը, Եվրոպայի առաջնության վերջին խաղում 65:61 հաշվով հաղթելով բուլղարացիներին, գրավեց 17-րդ տեղը:

Հունական Կալխիդա քաղաքում ավարտվեցին Եվրոպայի երիտասարդների առաջնության B դիվիզիոնի հանդիպումները:

 


© 2009 ARMENPRESS.am