Երևանում հուլիսի 8-21-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 1004 երեխա

10:25, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի ծննդատներում հուլիսի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է եկել 1004 երեխա՝ 506 տղա, 498  աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 68547 քաղաքացի:  


© 2009 ARMENPRESS.am