Աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում Հայաստանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հետ

10:43, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի  օլիմպիադայի 4-րդ տուրի հանդիպումներում Հայաստանի հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի հետ:

4-րդ տուրից հետո, 4 հավաքականները` Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը, վաստակել են 7-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

5-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է Իրանի հավաքականը:


© 2009 ARMENPRESS.am