Երևանում կբացվի Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

11:48, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 27-ին հանրության դատին կհանձնվեն նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, նկարչի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդեսի  շրջանակներում առաջին անգամ մեկ ցուցադրության մեջ կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև հնդկական և պարսկական որմնանկարների ընդօրինակություններ:

Սարգիս Խաչատուրյանի ստեղծա­գործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի թանգարաններում, իսկ զգալի մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: 


© 2009 ARMENPRESS.am