Ֆրանսիայում եկեղեցու սպասավորներին պատանդ վերցրած զինված անձինք սպանվել են

14:01, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի եկեղեցիներից մեկի սպասավորներին պատանդ վերցրած զինված անձինք սպանվել են: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում երկու անհայտ զինված անձինք պատանդ էին վերցրել երկրի հյուսիսում գտնվող եկեղեցիներից մեկի 4-6 սպասավորների, որոնց թվում` գթության քույրեր էին, քահանան, ինչպես նաեւ եկեղեցու այցելուներից: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝  եկեղեցու ներսում լսվել էին կրակոցների ձայներ:


© 2009 ARMENPRESS.am