Մոսկվան եւ Անկարան քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի հարցը

14:15, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս և թուրք պաշտոնյաները հուլիսի 26-ին քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի շինարարության հետ կապված խնդիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ էներգետիկայի նախարար Յուրի Սենտյուրինը լրագրողներին հայտարարել է, որ գազատարի հարցով ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի եւ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլիի միջեւ բանակցությունները դեռեւս արդյունք չեն տվել, որոշում չկա:

«Քննարկել ենք, առանձին հանդիպում կլինի», -հայտարարել է Ջանիքլին:

Գազատարի շինարարության հարցում Եվրամիության ոչ նպաստավոր դիրքորոշման պատճառով 2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը հրաժարվել էր «Հարավային հոսք» նախագծի իրականացումից, որը պետք է անցնել Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի տարածքներով, եւ դրա փոխարեն պետք է կառուցվի Թուրքիայի տարածքով Եվրոպայի հարավային մաս անցնող գազատար խողովակաշար (Թուրքական հոսք): Սակայն, այդ նախագիծը եւս սառեցվել էր Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի` թուրքական օդուժի կողմից Սիրիայի տարածքում խոցվելուց հետո:


© 2009 ARMENPRESS.am