Ֆրանսիայում եկեղեցին գրաված զինված անձինք հոգևորականի են սպանել

14:41, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հյուսիսում գտնվող եկեղեցիներից մեկի քահանան սպանվել է երկու անհայտ զինված անձանց հարձակման հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Independent-ը: Հաղորդվում է նաեւ, որ ոստիկանությունը չեզոքացրել է զինված անձանց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում երկու անհայտ զինված անձինք պատանդ էին վերցրել երկրի հյուսիսում գտնվող եկեղեցիներից մեկի 4-6 սպասավորների, որոնց թվում գթության քույրեր էին, քահանան, ինչպես նաւև` եկեղեցու այցելուներից: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝  եկեղեցու ներսում լսվել էին կրակոցների ձայներ: Ահաբեկչական խմբավորումներից դեռեւս որեւէ արձագանք չկա: 


© 2009 ARMENPRESS.am