Ֆրանսիայի եկեղեցում պատանդներ վերցրած անհայտ անձինք չեզոքացվել են

15:27, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու անհայտ անձինք, որոնք ավելի վաղ պատանդներ Էին վերցրել Ֆրանսիայում, չեզոքացվել են: Այս մասին հաղորդել Է երկրի ներքգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: «Դանակներով զինված ահաբեկիչները դուրս են եկել եկեղեցուց եւ գնդակահարվել ոստիկանության հատուկ ստորաբաժանման մարտիկների կողմից»,- հաղորդել Է BFM TV ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատանդներն ազատված են: Ըստ որում նրանցից մեկը զոհվել Է: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Նորմանդիայի ոստիկանական վարչությունում: «Կտրել են քահանայի կոկորդը: Պատանդներից մեկը վիրավոր Է»,- ասել են ոստիկանությունում:

Սակրավորների խումբն այժմ զննում Է տաճարը, հաղորդել Է Ֆրանսիայի ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեր Անրի Բրանդեն:

Հուլիսի 26-ին Սենտ Էտիեն դը Ռուվրե քաղաքի (Ծովամերձ Սենի դեպարտամենտ, երկրի արեւմուտք) տաճար Է մտել դանակներով զինված երկու մարդ: Նրանք պատանդ են վերցրել հինգ հոգու՝ կյուրեին, երկու միանձնուհիների եւ երկու ծխականների: Եվս մեկ միանձնուհի կարողացել Է հեռանալ եկեղեուց: Հենց նա Է ոստիկանությանը հայտնել տեղի ունեցածի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am