Ջանի Ինֆանտինոն ցանկանում է ավելացնել Մունդիալի մասնակիցների թիվը

15:49, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՖԻՖԱ-ի նորընտիր  նախագահ Ջանի Ինֆանտինոն  Նիգերիա կատարած այցի ժամանակ հայտարերել է, որ ցանկանում է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցների թիվը հասցնել 40-ի:

«Արմենպրես»-ը` վկայակոչելով  «Goal.com»-ը , հայնտում է, որ  Աֆրիկա կատարած այցի ժամանակ Ինֆանտինոն ասել է, որ սև մայրցամաքը կստանա լրացուցիչ երկու տեղ:

«2026 թվականին մենք պետք է 40 հավաքական ունենանք աշխարհի առաջնությունում: Երկու տեղ կստանա Աֆրիկան»,- նշել է Ջանի Ինֆանտինոն:


© 2009 ARMENPRESS.am