Երևանում 3 տարեկան երեխայի կորելու մասին ոստիկանությունը հաղորդում չի ստացել

16:43, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեք տարեկան երեխայի կորելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հաղորդում չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան` հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայկ Միքայելյան անունով օգտատերը տեղադրել է մանկահասակ երեխայի նկար և գրել. «Մալաթիա-Սեբաստիա համայնքում կորել է 3 տարեկան Լավրենտը: Գտնողին խնդրում ենք զանգահարել 098459706 հեռախոսահամարով»:


© 2009 ARMENPRESS.am