«Յուվենթուս»ը հաղթեց «Տոտենհեմ»-ին

16:41, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի  «International Champions Cup» մրցաշարում  տեղի է  ունեցել  «Յուվենթուս»-«Տոտենհեմ» հանդիպումը:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ Իտալիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը կարողացել է հաղթել անգլիական ակումբին է ՝2-1 հաշվով: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հիանալի է սկսել հանդիպումը ու կարողացել է առաջին 15 րոպեներից հետո 2 գնդակ ուղարկել «Տոտենհեմ»-ի դարպասը: Գոլերի հեղինակ են դարձել Պաոլո Դիբալան և Մեհդի Բենատիան: 2-րդ կեսի 67-րդ րոպեին անգլիական ակումբ ի կազմում հաշվի տարբերությունը կրճատել է Էրիկ Լամելան:Սա եղել է լոնդոնցիների միակ հաջողությունը այս խաղում: 


© 2009 ARMENPRESS.am