Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուներն անցկացնում են վարժանքներ

18:37, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմական ավիաբազայի Էրեբունիի օդաչուները բարձր լեռնային վայրերում և դժվար օդերևութաբանական պայմաններում սկսել են լեռնային թռիչքների մշակման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի լրատվական ծառայությունից, վարժանքները կտևեն մեկ ամիս և կանցկացվեն բարձր պատրաստականություն ունեցող մասնագետների վերահսկողության ներքո: 

Հատուկ ուշադրություն է դարձվելու անվտանգության ապահովմանը, ավիացիոն նոր մեխանիզմների ներդրմանը:


© 2009 ARMENPRESS.am