Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա հոկտեմբերին

19:24, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Թուրքիայում՝ հոկտեմբերին: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին: 

«Որոշում է կայացվել այս տարվա հոկտեմբերին Թուրքիայում անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստ: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ պայմանավորվել ենք հանդիպել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, ասել է նա: 

2015 թվականի դեկտեմբերի մեկին ՌԴ կառավարությունը կասեցրել էր ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը ռուսական կողմից գլխավորում է ՌԴ էներգետւկայի նապարար Ալեքսանդր Նովակը:  

 


© 2009 ARMENPRESS.am