Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Ռուբեն Միրզախանյանը

11:50, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց, որ այդ պաշտոնում վերընտրվել է Ռուբեն Միրզախանյանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ռուբեն Միրզախանյանին և մաղթեց արդյունավետ աշխատանք:


© 2009 ARMENPRESS.am