Հայաստանն ու Տաջիկստանն ընդլայնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում

14:57, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանն ու Տաջիկստանը խորացնելու են համագործակցությունը առողջապահության ոլորտում: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց համապատասխան միջկառավարական համաձայնագրի նախագծին: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ Տաջիկստանի հետ առողջապահության բնագավառում համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում փոխշահավետ փոխգործակցության, առողջապահության կազմակերպման ասպարեզում փորձի ուսումնասիրության, առողջապահական և բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելու հնարավորության տեսանկյունից:

«Փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում նաև մասնագետների փոխանակումը, ուսուցողական նյութերի փոխադարձաբար միմյանց տրամադրումը, ինչպես նաև փոխօգնության կազմակերպումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:  


© 2009 ARMENPRESS.am