ՌԴ փոխարտգործնախարարն ու ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են ղարաբաղյան հարցը

18:44, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են  ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Սիրիայի այժմյան իրավիճակի, ինչպես  նաեւ Հարավարեւելյան Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցեր:

 


© 2009 ARMENPRESS.am