Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին

22:02, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ես մտահոգությամբ եմ հետեւում անդամ պետություն Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը պատանդներ է պահում Երեւանի ոստիկանական բաժանմունքում: Օրենքի ուժով գործող պետություններում հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով` հարգելով ժողովրդավարական նորմերը եւ ստանդարտները:  Ուստի, կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր կապ ունեն այս վտանգավոր իրավիճակի հետ,  վերադառնալ ժողովրդավարական միջոցների կիրառմանը: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի ուժը պետք է հաղթեն: Հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am