Ոստիկանությունն արտերկրից դիպուկահարներ կանչելու լուրերը համարում է մանկամիտ հայտարարություններ

23:10, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն արտերկրից դիպուկահարներ կանչելու մասին լուրերը համարում է մանկամիտ հայտարարություններ և կոչ անում չշիկացնել մթնոլորտը: «Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հուլիսի 29-ին խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել հուլիսի 17-ից գունդը գրավված պահող զինված խմբի կողմից: Վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:


© 2009 ARMENPRESS.am