Գյումրիում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

11:27, 30 Հուլիս, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում բոլոր բեման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ի երեկոյան ոստիկանության կողմից Գյումրու «Կումայրի» ու «Մուշի» բաժիններ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել:

Սկսած  23:30-ից «Կումայրի» բաժնից ազատ են արձակվել քաղաքացիներ Ղարիբ Հարությունյանը«  Արմեն Ներսիսյան« Գագո Ներսիսյան« Տիգրան Պետրոսյան, իսկ «Մուշի» բաժնից՝ քաղաքացիներ Կարեն Ավագյանը« Սերյան Մարտիրոսյանը« Սևակ Խաչատրյանը« Եղիշե Շարյանը« Վարդան Եղիազարյանը« Հայկ Խառատյանը:

Հուլիսի 29-ին երեկոյան հերթական հավաքի ժամանակ Գյումրու «Մուշ» ու «Կումայրի» բաժիններ էին բերման ենթարկվել մի շարք քաղաքացիներ:

Հավաքի մասնակիցները փակել էին Սայաթ-Նովա փողոցը« ինչի հետևանքով ոստիկանությունը դիմել էր գործողությունների և բերման ենթարկել նշված քաղաքացիներին:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am