«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվող տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

13:00, 30 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորենացու փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հոպիտալացված 50 մարդկանցից 36-ը դուրս է գրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲԿ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

Նրա տեղեկացմամբ` այրվածքներ ստացած հիվանդը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն: Մնացած 13 հիվանդներից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: «17-ամյա տղայի աչքն է վիրահատվել, մնացածի վիճակը կայուն է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրենը:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 73 տուժած։ 


© 2009 ARMENPRESS.am