Հայաստանի պատվիրակությունը ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր-2016»-ի բացմանը

13:29, 30 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 30-ին Մոսկվայում ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառումների հանդիսավոր բացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, բացմանը ներկա են եղել նաև Բելառուսի, Ղազախստանի ու ևս 15 մասնակից-պետությունների պաշտպանական գերատեսչությունների բարձր ներկայացուցիչներ: Խաղերի բացումը տեղի է ունեցել մերձմոսկովյան «Պատրիոտ» պարկում:

Խաղերի բացման արարողությանը ներկա են եղել նաև Բելառուսի և Ղազախստանի պաշտպանության նախարարներ Անդրեյ Ռավկովն ու Իմանգալի Տասմագամբետովը, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Նիզամ Օսմանովը, ՌԴ-ում Չինաստանի դեսպան Լի Հուեյը և Ֆիջիի զինված ուժերի հրամանատար Ուիլյամ Նաուպոտոն:

ՌԴ պաշտպանական գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստան են ժամանել նաև 15 այլ երկրների պատվիրակություններ: Խաղերի 23 մրցաձևերին մասնակցում են 19 երկրների 121 թիմեր:


© 2009 ARMENPRESS.am